Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞Ւր ես» (Ծննդ. 3;8-9)...
Հայոց գողգոթայի ճանապարհին մահացավ հայդուկ Սաքոյի կինը՝ Մարիամը:
Վերջինս աչքի է ընկել 1894 և 1904 թվականների Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ...
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կեղծել Արցախյան բանակցային գործընթացը, հայտնի փաստ է, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր.
«Փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախությանը»...
Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ, Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի...
Ըստ Փաշինյան Նիկոլի, Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում Հայաստանը վերադարձնելու է Արծվաշենը: Հավատում ենք Փաշինյան Նիկոլին, թե չենք հավատում, այլ հարց է: Անձամբ ես չեմ հավատում, սակայն երբեք չեմ հրաժարվի «վերադարձվող» Արծվաշենից...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...